ՀՀ ԲՏԱ նախարարությունը ներկայացնում է տիեզերական տեխնոլոգիաների արդյունաբերության մասով կատարված աշխատանքի հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ՀՀ ԲՏԱ նախարարությունը ներկայացնում է տիեզերական տեխնոլոգիաների արդյունաբերության մասով կատարված աշխատանքի հաշվետվությունը

ՀՀ ԲՏԱ նախարարությունը ներկայացնում է տիեզերական տեխնոլոգիաների արդյունաբերության մասով կատարված աշխատանքի հաշվետվությունը

- ՀՀ ազգային ժողովում մարտի 6-ին հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը։
 
Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:
 
Ոլորտում գործող ընկերությունների համար օրինագիծը սահմանում է հարկային արտոնություններ, ինչը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Մասնավորապես, օրենքի դրույթներից ելնելով` մի շարք լրացումներ են նախատեսվում «ՀՀ հարկային օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքներում։
 
Նախատեսվում է, որ պետք է մշակվեն տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման և շահագործման, ստեղծման, փորձարկման, գրանցման, տիեզերական գործունեության լիցենզավորման, շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննության կարգերը և պայմանները:
 
Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգվում էր միայն միջազգային իրավունքի նորմերով:
 
Հայաստանում տիեզերական ոլորտի ձևավորումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ դերակատարում կարող է ունենալ ոչ միայն նոր ենթակառուցվածքների ձևավորման, այլ նաև աշխատատեղերի ստեղծման գործում:
- 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել STARMUS աշխարհահռչակ 6-րդ փառատոնը:
 
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը Հայաստանում անցկացվելու է ՀՀ նախագահի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին:
 
Այս մասին պաշտոնապես հայտարարվել է փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ընթացքում հուլիսի 22-ին:
 
Փառատոնի շնորհիվ ի թիվս հանրահայտ երաժիշտների Հայաստան կժամանեն տիեզերական գիտության կարկառուն ներկայացուցիչներ և անվանի գիտնականներ, ներդրողներ ու ձեռներեցներ:
 

Թեմայի այլ նորություններ