Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան

Հայկական կողմը պնդում է` համաձայնեցված հոդվածներից հետընթաց անել չի կարելի. Սարգիս Խանդանյան

Խաղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, այսօր շարունակվում են: Այսօր և վաղը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու, և ըստ այդ բանակցությունների արդյունքների կարող ենք գնահատական տալ, թե ինչ փուլում ենք: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Գիտեք, որ եղել է առաջարկների յոթերորդ ռաունդը, այսօր և վաղը տեքստի վրա արտգործնախարարները կաշխատեն, և դրանից հետո կհասկանանք՝ արդյոք առաջընթաց գրանցո՞ւմ են այս բանակցությունները, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա»,- մանրամասնեց Խանդանյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հայ պաշտոնյաները խաղաղության պայմանագրի տեքստի վերջին երկու փոխանակումներից հետո հետընթացի մասին են խոսել, սակայն փակագծեր չեն բացվել՝ ինչ է ցանկանում Ադրբեջանը, որ դա որակվում է որպես հետընթաց, պատգամավորը ասաց՝ ենթադրում է, որ բանակցությունների և պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում հոդվածներում եղել են որոշակի դետալներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել այդ համաձայնություններից:

«Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ պետք է պահպանվեն այդ համաձայնությունները»,- նշեց Սարգիս Խանդանյանը՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր խմբագրումից հետո փոփոխություններ են տեղի ունենում, և կարևորել, որ փաստաթղթի բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ բուն բանակցությունների ընթացքում:

Հարցին՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմն է հետ կանգնել համաձայնություններից, Խանդանյանը ևս մեկ անգամ ճշգրտեց՝ խոսքը ադրբեջանական կողմի  մասին է:

«Հայկական կողմը պնդում է, որ այն, ինչ համաձայնեցված է, պետք է պահպանվի, և դրանից հետընթաց անել չի կարելի: Ընդհանուր առմամբ՝ բանակցությունների սկզբունքների մասին է խոսքը»,- ընդգծեց նա:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ հույս կա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո իր ստորագրության տերը կլինի, Խանդանյանը նկատեց՝ բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ:

«Բանակցությունների ընթացքում բանակցված և համաձայնեցված մի շարք դետալներ հետագայում փաստաթղթում իրենց արձանագրումը չեն գտնում, բայց եթե ելնենք այն կանխավարկածից, որ հույս չկա, և ինչ էլ ստորագրվի, հետագայում լարվածությունը չի ավարտվելու, ապա իմաստ չկա բանակցությունների: Մեր բանակցությունների ամբողջ իմաստը դա է, որպեսզի լարվածությունը նվազեցվի, և որոշակի շրջանակ ձևավորվի բանակցային համագործակցության, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: 

Թեմայի այլ նորություններ