Հայկական կողմը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը. Մնացական Սաֆարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայկական կողմը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը. Մնացական Սաֆարյան

Հայկական կողմը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը. Մնացական Սաֆարյան

«Հայաստանը մեծապես կարևորում է ինչպես Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, այնպես էլ ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Փեխնախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որը տարածքվում ԵՄ առաքելության և նրա անձնակազմի վրա և գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։

Սաֆարյանի խոսքով՝ առաքելությունը համաձայնագրով նախատեսված իր գործառույթների իրականացման ընթացքում գործում է անկախ։

«Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը՝ տարածվելով առաքելության և նրա անձնակազմի վրա և նախանշելով Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության գործառույթները։ Առաքելության գործունեությունը կարգավորվում է ոչ միայն ՀՀ արևելյան սահմանների կայունության ապահովման, այլև ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից»,-հայտնեց փոխնախարարը։

Ըստ համաձայնագրի ԵՄ առաքելությունը, նրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային և հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն։

Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագրով հստակեցվում է նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման, տեղաշարժի ընթացակարգերի, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությունը, անվտանգությունը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր։

«Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արևելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը»,- ասաց Սաֆարյանը՝ տեղեկացնելով որ առարկա առաքելության կազմը ձևավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, և տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն ևս երկու ամիս ժամկետով, այդ պատճառով էլ ԵՄ կողմը հանդես էր եկել բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից և հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:

Հիշեցնելով, որ 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով՝ Մնացական Սաֆրայանն ասաց. «Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները»։

Թեմայի այլ նորություններ