Հայկական դուդուկը՝ Ճապոնիայի դպրոցների երաժշտության դասագրքերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայկական դուդուկը՝ Ճապոնիայի դպրոցների երաժշտության դասագրքերում

Հայկական դուդուկը՝ Ճապոնիայի դպրոցների երաժշտության դասագրքերում

Հունիսի 28-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը դեսպանությունում ընդունել է ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումիին, որը տևական ժամանակ զբաղվում է Ճապոնիայում հայկական երաժշտության հանրայնացմամբ,  հայտնում  են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից: 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Տարումիին Ճապոնիայում դուդուկի և հայկական երաժշտության տարածման համար` կարևորելով Հայաստանում նշված ոլորտի ներկայացուցիչների հետ կապերի հետագա սերտացումըև համատեղ ծրագրերի անցկացումը:

Տարումին տեղեկացրել է, որ 2021-2022թթ. ուսումնական տարվանից սկսած (Ճապոնիայում այն մեկնարկել է ս.թ. ապրիլի 1-ին) ճապոնական հանրակրթական դպրոցների երաժշտության դասագրքերում առկա է անդրադարձ նաև հայկական դուդուկին: Հանդիպմանը քննարկվել են նաև դեսպանության հետ համագործակցության հեռանկարները:

Թեմայի այլ նորություններ