Հայաստանը մենակ չէ, Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է. Անդրեյ Կովաչև
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը մենակ չէ, Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է. Անդրեյ Կովաչև

Հայաստանը մենակ չէ, Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է. Անդրեյ Կովաչև

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը:

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի բարեփոխումներին՝ ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ժողովրդավարությանը: Մենք տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև թշնամության վերացման կողմնակից ենք:

Պետք է նշել Ռուսաստանի ցինիկ պահվածքը: Հայաստանը հույսը դրեց նրա հանձնառության վրա և խաբվեց: Տրամաբանորեն սա հանգեցրեց նրան, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը սառեցրեց իր երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը երբեք ազնիվ ընկեր ու դաշնակից չի եղել Հայաստանի համար և միշտ հետևել է իր իմպերիալիստական ծրագրերին տարածաշրջանում ու աշխարհում:

Մյուս կողմից՝ Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում քաղաքական կայունության և տնտեսական բարգավաճման հարցում: Այս տեսանկյունից, ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը վճռորոշ է: ԵՄ-ն զարգացման ամենամեծ դոնորն է Հայաստանում, առևտրային երկրորդ գործընկերը: ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ամուր և բազմակողմանի չեն եղել, և գործընկերային համաձայնագիրը Հայաստանն օգտագործում է ներքին բարեփոխումների իրականացման համար:

Միաժամանակ Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերությունները խոչընդոտում են Հայաստանի սոցիալ- տնտեսական զարգացումն ու կայունությունը տարածաշրջանում:

Ես աջակցում եմ վարչապետ Փաշինյանի ջանքերին Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումներ անցկացնելու հարցում՝ հասնելու խաղաղության երկու հարևանների միջև, հետևելով երեք սկզբունքի՝ ուժի չկիրառում, հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշում:

Մենք Հայաստանի հետ պետք է խորացնենք հարաբերությունները տնտեսական, ֆինանսական, սոցիալական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում: Հայաստանը մենակ չէ, մենք պետք է հնարավորինս շուտ տրամադրենք վիզայի ազատականացումն այդ հանրապետությանը: Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է»,- ասել է Կովաչևը:

Բուլղարացի պատգամավորը խոսքն ավարտել է հայերեն. «Աստված պահապան Հայաստանին»:

Թեմայի այլ նորություններ