Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան

Հայաստանի և Կիպրոսի հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների և փոխըմբռնման երկարամյա պատմության վրա։ Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա Երևանում ողջունեց իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը:

«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության երկարամյա պատմության վրա։ Նաև բարձր և բարձրագույն մակարդակի շփումները, մեր երկրների տարբեր նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը։

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում»,- ընդգծեց Միրզոյանը։

Համատեղ ասուլիսի ընթացքում Միրզոյանը նշեց, որ Կիպրոսի ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել գործադիր և օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում աջակցության համար:

«Երախտիքի խոսք եմ հայտնել նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար։ 30 հոգի հնարավորություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում»- եզրափակեց Միրզոյանը։

Թեմայի այլ նորություններ