Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ. ՀՀ ԱԺ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ՝ համագործակցության խորացման ուղղությամբ:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով մարտի 13-ին ԵԽ-ի ընդունած բանաձևին:
431203278_402111375742240_741522618058300426_n.jpg (63 KB)
«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:
 
Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,- նշված է գրառման մեջ:
 
Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

Թեմայի այլ նորություններ