Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով. Զախարովա

Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով. Զախարովա

Ռուսաստանը ելակետային է համարում այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ: Այս մասին փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Ֆրանս-24»-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: 

Զախարովան նշել է, թե ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, «ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում»:

«Մենք կտրականապես անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետության կողմից ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներն այն մասին, որ կառույցը չի կատարել Երևանի հանդեպ ստանձնած պարտավորությունները 2021-22թթ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների համատեքստում: Ցանկանում ենք հիշեցնել, որ 2021թ. սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և գնահատող առաքելությամբ ՀՀ սահմանամերձ շրջաններ է գործուղվել ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցչական պատվիրակությունը: Արդյունքում որոշում էր կայացվել ՀԱՊԿ կողմից մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար: Սակայն ՀՀ իշխանությունների կողմից առաջարկը մերժվել էր: Ավելին, փոխարենը պաշտոնական Երևանը նախընտրել է հրավիրել Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Ամեն դեպքում, մենք շարունակում ենք ելակետային համարել այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ: Չնայած, պետք է նշենք, որ ցավոք, ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում: Մենք շարունակում ենք հուսալ, որ Երևանում, այնուամենայնիվ, կգան այն հետևությանը, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է գործընկերների հետ վստահության մթնոլորտում հանգիստ պայմաններում քննարկումների կազմակերպումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Թեմայի այլ նորություններ