Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության նոր փաստաթուղթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության նոր փաստաթուղթ

Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության նոր փաստաթուղթ

այաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, նախատեսվում է մինչև հուլիս այն ստորագրել։ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում իսկապես կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում։ Հիմա այդ երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ նոր փաստաթուղթ է մշակվում, որոշակի հարցեր դրա վերաբերյալ քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդին և այլ աշխատանքային մակարդակներով։ Ակնկալում ենք, որ մայիսին կստանանք նոր նախագիծ, որը պետք է , ամենայն հավանականությամբ, ընդունվի մինչև հուլիս ամիսը»,- ասաց Հովհաննիսյանը։

Թեմայի այլ նորություններ