Հայաստանը դեռ չի արձագանքել միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին. ՌԴ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը դեռ չի արձագանքել միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը դեռ չի արձագանքել միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը դեռևս չի արձագանքել Ռուսաստանի Դաշնության առաջարկին՝ Երևանի «մտահոգությունները» լուծելու համար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ:

Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում տված  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Նախկինում մենք առաջարկել էինք, որ հայ դաշնակիցները միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի առարկայական քննարկեն և փորձեն իրենց մտահոգությունները լուծել, դեռ պատասխան չկա, գուցե հայտնվի հետո, գուցե հենց հիմա հայտնվի, նրանք դեռ չեն արձագանքել այս նախաձեռնությանը»,- ասել է նա։

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատական հայտարարություններ են արել Ռուսաստանի հասցեին, Երևանը բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ հանրապետությունը դե ֆակտո դադարեցրել է մասնակցությունն այս կազմակերպությանը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան հույս ունի պատասխան ստանալ Երևանից՝ կապված պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելու հետ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Երևանից հնչող հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության հետ մերձեցման սկզբնական կուրսի սխալի մասին կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։

Թեմայի այլ նորություններ