Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարան

Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է երկու նոր արգելոց-թանգարան ստեղծել: Այս մասին  ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

«Առաջիկայում «Դվին մայրաքաղաք» և «Դաշտադեմ ամրոց» արգելոց-թանգարանները կհամալրեն նախարարության ենթակայությամբ գործող Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի ծառայության պահպանության ՊՈԱԿ-ի ներքո գործող 13 արգելոց-թանգարանի շարքը: Կարծում եմ՝ նոր արգելոց-թանգարանների ստեղծումը կնպաստի նոր զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը, կառավարման համակարգերի համալրմանը և հետագա զարգացմանը»,-նշեց Մարաբյանը:

Նրա հավաստիացմամբ՝ մշակութային հուշարձանների պահպանության գործում շատ կարևոր է համայնքների ներգրավման քաղաքականությունը: Մարաբյանը հիշեցրոց, որ դեռ նախորդ տարի իրականացրել են իրազեկման աշխատանքներ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների համապատասխան ներկայացուցիչների հետ: «Հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի ներգրավումը: Պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայության ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 12-ին Հայաստանի տասը մարզում և Երևանում մեկնարկել են շուրջ 50 հուշարձանի մաքրման աշխատանքները: Աշխատանքներին նաև դպրոցականներն են մասնակցում:

Թեմայի այլ նորություններ