Հայաստանն ուզո՞ւմ է Եվրամիության անդամ դառնալ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանն ուզո՞ւմ է Եվրամիության անդամ դառնալ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց

Հայաստանն ուզո՞ւմ է Եվրամիության անդամ դառնալ. Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց

«Ես Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարություն արեցի, որ մենք պատրաստ ենք Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը հնարավորություն կտա»:

Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, և հայ ժողովուրդը ունի եվրոպական ձգտումներ, ի՞նչ հեռանկարներ կան այդ առումով, և որքանո՞վ է իշխանությունը ցանկանում, որ ՀՀ-ն առաջիկա տարիների ընթացքում դառնա ԵՄ անդամ:

«Հիմա մենք պետք է հասկանանք՝ Եվրամիությունը ինչքան հնարավոր կհամարի դա, և դրանից հետո անենք հետևություններ: Կարևոր է նաև՝ ՀՀ ժողովուրդը որքանով հնարավոր կհամարի: Մենք այս փուլում պրոցեսը տեսնում ենք այսպես, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, մենք՝ չէ, Եվրամիությունն է ասում, որ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել, և ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որ կլինեն դրա արտահայտությունը, չնայած այնպես չԷ, որ մինչև հիմա այդ արտահայտությունները չենք ունեցել և չունենք, ուղղակի կարծում եմ, որ հարաբերությունները զարգանում են, նոր դրսևորումներ ու արտահայտություններ պետք է ունենա»,- նշեց Փաշինյանը:

Ըստ նրա, օրինակ, կարող են լինել վիզաների ազատականացման բանակցությունները, առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին, ՀՀ-ի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ. «Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության և հարաբերությունների խորացումը, նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը և մանդատի երկարաձգումը: Այս պահին գործող մանդատը 2 տարի է, ևս 2 տարով այդ մանդատը երկարաձգելու որոշումը և այսպես շարունակ: Մենք ունենք շատ լայն օրակարգ և պատրաստ ենք այդ օրակարգը ընդլայնել և խորացնել»:

Թեմայի այլ նորություններ