Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց»-ում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց»-ում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը. Միրզոյան

Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց»-ում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը. Միրզոյան

Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդնավակայանից զուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին, այսօր Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ի սկզբանե, այս ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում «Զվարթնոց» օդնավակայանում, մտածված է եղել, իբրև, աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը ունենա, և երբ Հայաստանը ունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները այդ գործառույթը ամբողջությամբ կիրկանացնի Հայաստանը իր պատկան մարմինների իջոցով:

Եվ ահա հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդնավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի նրանց համար և հարցը այդքանով կլուծվի»,- ասել է նա:

Թեմայի այլ նորություններ