Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    53%
    13 կմ/ժ
  • Շիրակ 0°C
    80%
    4 կմ/ժ
  • Լոռի 2°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    58%
    14 կմ/ժ
  • Արարատ 7°C
    33%
    11 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    44%
    10 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    53%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    68%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    53%
    13 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    42%
    10 կմ/ժ
  • Արցախ 7°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հայ-սլովենական հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ