Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան

Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և Հայաստանը, ըստ էության, մեկ տարուց ավելի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Եվ հաշվի առնելով բազմիցս մեր հնչեցրած դիրքորոշումները ՀԱՊԿ-ի գործունեության կամ անգործության վերաբերյալ՝ այդ արձանագրումն իրավիճակի կոնկրետ արձանագրում է, որ այս պահին իսկապես սառեցված են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Այս մասին խոորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ինչ է նշանակում հայտարարությունը, թե Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում:

Նրա խոսքով՝ հետագայում արդեն դրան կհետևե՞ն գործընթացներ, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:

Խանդանյանը նշեց՝ խոսքը իրավական գնահատականի մասին չէ, այն քաղաքական գնահատական է և գոյություն ունեցող իրավիճակը մեկնաբանելու ձև:

Լրագրողներից մեկի հարցին՝ երբ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք կունենան և կհայտարարեն ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին, Խանդանյանը պատասխանեց՝ երբ նման որոշում կայացվի:

«Դա կամքի հարց չէ, այլ գործընթացի»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի կառույցներում, քանի որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները:

Թեմայի այլ նորություններ