Հայաստանի և Արցախի տարածքները ենթակա չեն սակարկությունների. Գերագույն հոգևոր խորհուրդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանի և Արցախի տարածքները ենթակա չեն սակարկությունների. Գերագույն հոգևոր խորհուրդ

Հայաստանի և Արցախի տարածքները ենթակա չեն սակարկությունների. Գերագույն հոգևոր խորհուրդ

Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է իշխանություններին հրաժարվել պարտվողական մտայնությունից և դրանից բխող կործանարար քայլերից:

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հոգևոր խորհուրդը կոչ է արել համազգային մարտահրավերների հաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիվ լուծումներ։

«Մեր կոչն ենք ուղղում համայն մեր ժողովրդին, ազգային կառույցներին օրհասական այս պահին ողջախոհությամբ սթափ գնահատելու ստեղծված բարդ կացությունը և աննահանջ ու միաբան մնալու մեր համազգային շահերի, Արցախի ինքնորոշման իրացված իրավունքի հետապնդման գործում։ Այս հարցում անհրաժեշտ ենք նկատում մեր ժողովրդի վճռական կամարտահայտությունը»,– գրված է հայտարարությունում։

Հայտարարությունը տարածելուց առաջ այսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։

Անդրանդարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի ասուլիսին, որի ընթացքում հնչած հայտարարությունները, ըստ Գերագույն հոգևոր խորհուրդի բացահայտել են հանրությանը մատուցվող խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը, որով ակնհայտ են դառնում Արցախի հետագա ճակատագրի և Հայաստանի սահմանամերձ որոշակի տարածքների առնչությամբ ՀՀ բանակցային գործընթացում իշխանությունների որդեգրած, ըստ ԳՀԽ-ի, վտանգավոր ու մերժելի դիրքորոշումները։

«Ձեռնարկվող անհեռատես քայլերով, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ Հայաստանի իշխանությունները Արցախի մեր քույրերին ու եղբայրներին անխուսափելիորեն կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկման առջև։ Մեր զավակների արյան գնով ու մաքառումով կերտված Արցախի անկախությունը, Հայաստանի տարածքները ենթակա չեն սակարկությունների։ Հայրենիքը ամենքինս է, և հայրենիքին առնչվող նման որոշումները պետք է կայացվեն ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին և օրենսդրությանը համահունչ և ոչ՝ առանձին քաղաքական խմբերի ու խմբավորումների հայեցողությամբ»,– ասված է հայտարարությունում։

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի և անընդունելի է համարել խաղաղության պատրվակով «հիմնավորվող» միակողմանի զիջումները։

Թեմայի այլ նորություններ