Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար․ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար․ Փաշինյան

Հայաստանն Արևմուտքի հետ իր հարաբերությունների զարգացումը չի հակադրել, չի հակադրում և չի հակադրի Իրանի հետ իր հարաբերություններին, և Իրանի հետ ունեցած հարաբերություններն էլ չի հակադրում Արևմուտքի հետ հարաբերություններին:

Այս մասին ԱԺ-ում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

«Տարածաշրջանային քաղաքականության առումով ուզում եմ ընդգծել այն առանձնահատուկ կարևորությունը, որ մենք տածում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այս բանաձևը վերաբերում է տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի ռազմավարական ընկալումներին ընդհանրապես:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ եք և սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը: Այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում, իսկ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար: Այստեղ էլ չեմ կարող չանդրադառնալ սոցիալ-հոգեբանական մի նրբության, շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա և ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

Թեմայի այլ նորություններ