Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 32°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    36%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    73%
    11 կմ/ժ
  • Արարատ 33°C
    22%
    9 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    55%
    15 կմ/ժ
  • Արմավիր 33°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 23°C
    51%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    31%
    4 կմ/ժ
  • Արցախ 27°C
    64%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.33507
  • Դոլար = 388.49

Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը

Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Ազգային ժողովում: Ուրախ եմ, որ եկել եք Հայաստան: Նման հանդիպումները նպաստում են զարգացնելու երկկողմ հարաբերությունները, հնարավորություն ընձեռում քննարկելու տարածաշրջանային հարցեր: Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 28-ին Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը: 

Նշենք, որ Արսեն Թորոսյանի հրավերով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությունը:

Արսեն Թորոսյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակումից և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտումից:

Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության դերակատարությունը:

Բարեկամական խմբի անդամ Անուշ Քլոյանն ընդգծել է, որ Հայաստանը ջատագովն է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Պատգամավորի խոսքով Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են այն մասին, որ վերջինս չի ձգտում խաղաղության, քանի որ ունի ծավալապաշտական նկրտումներ:

Հայ խորհրդարանականները լիտվացի գործընկերներին ներկայացրել են ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմքում դրված է տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման տեսլականը:

Թեմայի այլ նորություններ