Գրիգոր Արշակյանը հանդիպել է Փոլ Հայտոսթեանին. Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը կհամագործակցեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գրիգոր Արշակյանը հանդիպել է Փոլ Հայտոսթեանին. Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը կհամագործակցեն

Գրիգոր Արշակյանը հանդիպել է Փոլ Հայտոսթեանին. Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյան համալսարանը կհամագործակցեն

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդիպել է Բեյրութի Հայկազյան համալսարանի  նախագահ, Վեր. դոկտոր Փոլ Հայտոսթեանին: 

Այս մասին հայտում են Հայաստանի ազգային արխիվի լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները պայմանավորվել են մեկնարկել բազմաբովանդակ համագործակցություն, ըստ որի՝ Մերձավոր Արևելքից Հայաստանի ազգային արխիվ նյութեր փոխանցելու ցանկություն ունեցող անհատներն ու կազմակերպություններն այդ առնչությունները կիրականացնեն Հայկազյան համալսարան խողովակով:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահի միջև համաձայնություն է ձեռք բերվել  Միջին Արևելքի՝ հայկական թեմաներով արխիվային նյութերի ցանկագրման, թվայնացման, մատչելիության և անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպելու մասին:

Մեկ այլ խորհրդաժողով-ցուցահանդես էլ կազմակերպվելու է Հայաստանի և Լիբանանի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ:

Կողմերը պայմանավորվել են նաև Հայկազյանի սաների՝ ամռանը Հայաստանի ազգային արխիվ այցելելու և փորձաշրջան անցնելու, փորձի և հրատարակությունների փոխանակման, Հայկազյան Հայագիտական հանդեսում Հայաստանի Ազգային արխիվի աշխատակիցների հոդվածների հրապարակման և լիբանանահայությանը վերաբերող փաստագրական ժողովածու հրատարակելու շուրջ։ Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները փոխադարձ այցով կմեկնեն Բեյրութ՝ Հայկազյան համալսարանում ուսումնասիրելու արխիվային նյութեր։

Թեմայի այլ նորություններ