Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Եվրոպայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացված ARMENIA միասնական տաղավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Եվրոպայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացված ARMENIA միասնական տաղավար

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Եվրոպայի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացված ARMENIA միասնական տաղավար

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Փարիզում մեկնարկած Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսին ներկայացված ARMENIA միասնական տաղավար։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ARMENIA միասնական տաղավարում ներկայացված հայկական պատվիրակությունը կազմված էր ոլորտային 9 ստարտափներից։
 
Եվս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում էին որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը։
 
Հայկական տաղավարում դեսպան Տոլմաջյանին են միացել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Օթման Նասրուն։
 
Դեսպան Տոլմաջյանը և հյուրերը շրջել են հայկական տաղավարում, ծանոթացել հայկական ստարտափերի ձեռքբերումներին, նորարարություններին, ինչպես նաև՝ ցուցահանդեսին ներկայացված արտադրանքներին։
 
Ստարտափերի ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Թեմայի այլ նորություններ