Ֆիլատելիան հենց զարգանում է ցուցահանդեսների միջոցով. Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ֆիլատելիան հենց զարգանում է ցուցահանդեսների միջոցով. Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին

Ֆիլատելիան հենց զարգանում է ցուցահանդեսների միջոցով. Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 30-ամյակին

Պոլիտեխնիկական համալսարանում այսօր բացվել է Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը: Ներկայացված են 13 ֆիլատելիստի բացառիկ հավաքածուներ: Ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 26-ը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

«Հայփոստ» ընկերությունն էլ մարել է ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով միակողմանի բացիկ: 500 օրինակով տպագրված բացիկին Հայաստանի զինանշանն է, «30-ամյակ» և «անկախություն» գրառումները:

Հովիկ Մուսայելյան (Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ) - Մենք կոնկրետ խնդիր չենք դրել, որ թեմատիկ լինի՝ միայն Հայաստանի անկախության 30-ամյակին, օրինակ՝ կան Գյուլբենկյանի կյանքի և գործունեությանը նվիրված և շատ այլ ցուցանմուշներ, և ֆիլատելիան հենց զարգանում է ցուցահանդեսների միջոցով: Սա մրցութային է, ժյուրին պետք է որոշի՝ որ հավաքածուները ինչ արժեք ունեն: 

Հայկ Կարապետյան («Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն) - Այս նոր բացիկով ընդգծում ենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի Հանրապետության և «Հայփոստի» համար ֆիլատելիան, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի զարգացնենք ֆիլատելիան Հայաստանում, տարեկան շուրջ 57 նամականիշ ենք թողարկում, տարատեսակ միջոցառումներ ենք կազմակերպում:

Թեմայի այլ նորություններ