Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը կարևորել է հակամարտությունից տուժած անձանց աջակցության տրամադրումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը կարևորել է հակամարտությունից տուժած անձանց աջակցության տրամադրումը

Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարը կարևորել է հակամարտությունից տուժած անձանց աջակցության տրամադրումը

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալլիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում համագործակցության կարևորությունը։
 
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ աշխատանքները՝ մանրամասնելով նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերը։
 
Հելենա Դալլին ևս շեշտել է հակամարտությունից տուժած անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրման կարևորությունը՝ այդ համատեքստում նշելով նաև կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ծրագրերի անհրաժեշտության մասին։

Թեմայի այլ նորություններ