Եթե մեկը շատերի հետ վատ է, դա շատերի խնդիրը չէ, երեւի մեկ հոգու խնդիր է․ ԱԽ քարտուղարը՝ ՌԴ-ից հնչող մեղադրանքների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եթե մեկը շատերի հետ վատ է, դա շատերի խնդիրը չէ, երեւի մեկ հոգու խնդիր է․ ԱԽ քարտուղարը՝ ՌԴ-ից հնչող մեղադրանքների մասին

Եթե մեկը շատերի հետ վատ է, դա շատերի խնդիրը չէ, երեւի մեկ հոգու խնդիր է․ ԱԽ քարտուղարը՝ ՌԴ-ից հնչող մեղադրանքների մասին

Արեւմուտքից որեւէ պարտադրանք չկա. ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը՝ անդրադառնալով պնդումներին, թե Հայաստանին ստիպում են կողմնորոշվել ՌԴ-ի հետ հարաբերություններում։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի կողմից ոչ մեկ չի փչացրել»,- ասաց նա, նշելով, որ պետք է փորձել հասկանալ՝ արդյոք Ռուսաստանը իր հարաբերությունները այլ երկրների հետ էլ է փչացրել. «Եթե նայենք, կտեսնենք, որ Հայաստանի նման բազմաթիվ օրինակներ կան, միայն ՀՀ-ն չէ։ Եթե մեկը շատերի հետ վատ է, դա շատերի խնդիրը չէ, երեւի մեկ հոգու խնդիր է»,- նշեց նա, լրագրողներին կոչ անելով Ռուսաստանի պաշտոնյաներին ուղղել այդ հարցը, մեղադրանքը։

«Հիմա կարող ենք հարց տալ՝ այդ մե՞նք ենք արևմուտքին ուժեղացնում, թե այն մարդիկ, որոնք որոշել են այդ պատերազմն իրականացնել եւ այդ պատերազմի արդյունքում արեւմուտքի շատ ուժեղացել է։ Այդ կոնտեքստում ՀՀ-ից դուրս պետք է փնտրել արեգմտամետներ», - ասաց Գրիգորյանը՝ անդրադառնալով մեաղադրանքներին, թե իշխանությունը եւ ինքը արեւմտամետ են եւ հիշեցրեց, որ Ուկրաինայի հետ պատերազմից հետո ՆԱՏՕ-ն ուժեղացել է, ԵՄ-ն միասնական է, իսկ ԱՄՆ ռազմարդյունաբերությունը մեծ թափով զարգանում է։

Թեմայի այլ նորություններ