Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են՝ այս տարի Սուրբ Սարգսի տոնին նախատեսված տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են:

Թեմայի այլ նորություններ