Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել

Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, տեղատարափ անձրևի հասցրած վնասների հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել են 87 դեպք պատահար, որից 3 դեպք՝ փլուզման, 4 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրի մեջ արգելափակման և 80 դեպք՝ բնակելի շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում, ավտոտնակներում ջրալցման վերաբերյալ։ Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավվել է 35 մարտական հաշվարկ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից, մարզային փրկարարական վարչություններից։ Տեղում աշխատել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը և անձնակազմը։ Աշխատանքներին մասնակցել են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության 4 միավոր և Երևանի քաղաքապետարանի 1 միավոր տեխնիկա։

Արդեն երրորդ օրն է մոտ 200 փրկարարական ծառայողներ աշխատանքներ են տանում հեղեղումների հետևանքները մեղմելու և բնակչությանն օգնելու ուղղությամբ։ Ինտենսիվ տեղումների պատճառով որոշ հասցեներում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Արձանագրված դեպքերում տուժածներ չկան։

Թեմայի այլ նորություններ