Երևանում կայացել է ճապոնական Հինամացուրի ազգային տոնին նվիրված միջոցառում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում կայացել է ճապոնական Հինամացուրի ազգային տոնին նվիրված միջոցառում

Երևանում կայացել է ճապոնական Հինամացուրի ազգային տոնին նվիրված միջոցառում

Երևանում գործող Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնում մարտի 3-ին կայացել է ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնին նվիրված միջոցառում: Ճապոնական այս տոնը նվիրված է գարնան զարթոնքին, մանկահասակ և դեռատի աղջիկներին ու դեղձենու ծաղկմանը: Միջոցառմանը՝ կենտրոնի սաները ներկայացրել են տոնի ծագումնաբանությունն և այն նշելու ծիսակարգերը: Ըստ ճապոնական ազգային ավանդույթի, այդ օրն այն ընտանիքները, որտեղ կան աղջիկներ, համընդանուր ցուցադրում են յուրահատուկ տիկնիկներ, որոնք խորհրդանշական կարգով դասավորվում են յոթ աստիճանների վրա: Հինամացուրին ճապոնուհիներին հնարավորություն է ընձեռում ցուցադրել իրենց տաղանդները՝ արվեստի, ձեռագործության և ուտեստների պատրաստման բնագավառներում: Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի շնորհալի սաները ներկայացրել են նաև երաժշտական կատարումներ՝ երգելով Կոմիտաս և ճապոնական օրորոցային երգեր: Այնուհետ կայացել է  օրիգամիի վարպետության դաս, որի ընթացքում հյուրերն ու կենտրոնի սաները իրենց ձեռքով թղթե թիթեռ-էջանշաններ են պատրաստել:

Թեմայի այլ նորություններ