Երևանի Ռուսաստանի հրապարակում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան. հայտարարվել է մրցույթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանի Ռուսաստանի հրապարակում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան. հայտարարվել է մրցույթ

Երևանի Ռուսաստանի հրապարակում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան. հայտարարվել է մրցույթ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝

մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:

Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:

Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։

Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։

Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին:

Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:

Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:

Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն:

Թեմայի այլ նորություններ