Երևան քաղաքի ավագանին կքննարկի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձան տեղադրելու մասին նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևան քաղաքի ավագանին կքննարկի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձան տեղադրելու մասին նախագիծը

Երևան քաղաքի ավագանին կքննարկի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձան տեղադրելու մասին նախագիծը

Երևան քաղաքի ավագանին սեպտեմբերի 14-ի նիստում կքննարկի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշարձանն Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում տեղադրելու մասին նախագիծը: Նախագիծը ներառված է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-րդ նիստի օրակարգում։

Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգների կողմից ներկայացվել է միջնորդություն Երևան քաղաքում տեղադրել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթող։

«2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Երևան քաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ նրանց ժառանգների կողմից՝ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը: Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն»,- նշված է նախագծում։

Նախագծում նշված է նաևոր ներկայացված առաջարկը արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և Երևանի ավագանու խմբակցությունների հավանությանը։

Թեմայի այլ նորություններ