Երեկ ինքնահրկիզում կատարած տղամարդը Ջրաշենի 47-ամյա բնակիչ է. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երեկ ինքնահրկիզում կատարած տղամարդը Ջրաշենի 47-ամյա բնակիչ է. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Երեկ ինքնահրկիզում կատարած տղամարդը Ջրաշենի 47-ամյա բնակիչ է. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից, ըստ որի՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե  տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել:

Նախաքննությունը շարունակվում է:

Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության՝ 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք:

Տարածված լուրի առնչությամբ ԴԱՀԿ-ից պարզաբանում են, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում  առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն դրամ։

Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ