Երբ են ռուս սահմանապահները դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայնից․ վարչապետը հայտնեց ժամկետը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երբ են ռուս սահմանապահները դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայնից․ վարչապետը հայտնեց ժամկետը

Երբ են ռուս սահմանապահները դուրս գալու «Զվարթնոց» օդանավակայնից․ վարչապետը հայտնեց ժամկետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրեց ժամկետը, թե երբ պետք է ռուսական կողմի սահմանապահ զորքը դուրս գա «Զվարթնոց» օդանավակայնից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետը ասուլիսի ընթացքում պարզաբանել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին , և տեղեկացրել օդանավակայանից նրանց հեռանալու դիրքորոշման մասին։

«Ոչ թե դիմել ենք ռուսական կողմի, այլ պարզապես տեղեկացրել ենք, որ նման որոշում ենք կայացրել։ Ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի մեկը։ Ընդ որում՝ սա ընկալում ենք որպես աշխատանքային պրոցես, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- ասաց վարչապետը։

ՀՀ կառավարության ղեկավարը ընդգծեց՝ ՀՀ-ի կողմից այդ նամակը գրվել է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի պարտականությունը կատարողի կողմից․ «Նամակ է գրել, շնորհակալություն է հայտնել։ Դա առաջին հերթին շնորհակալության նամակ է, և տեղեկացրել է, որ օգոստոսի մեկից մենք ծառայությունը կիրականացնենք»։

Թեմայի այլ նորություններ