Եղիշե Թադևոսյան-150. նկարչի հայրական տան պատը՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եղիշե Թադևոսյան-150. նկարչի հայրական տան պատը՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձան

Եղիշե Թադևոսյան-150. նկարչի հայրական տան պատը՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձան

Եղիշե Թադևոսյանի հայրական տան պատը՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձան

1921 թ. նկարիչն ավարտում է դեռևս 1890 թ. սկսած, ապա մի կողմ թողած «Մեր փողոցը Վաղարշապատում» կտավը:
Հարթ տանիքներով կավաշեն միահարկ շինություններով, մեկընդմեջ խուլ պատերով ու մուգ կանաչ սաղարթախիտ ծառերով եզերված հին Էջմիածնի տիպական նիստուկացով նեղլիկ փողոցում նկարիչը պատկերել է հայրական տան պատն ու փայտե դռան շեմին նստած ճերմակ մորուքով ու ավանդական հագուկապով մի ծերունու (նկարչի պապը):
Մինչ օրս Ռոմանոս Մելիքյան փողոցում պահպանվել է Թադևոսյանի հայրական տան՝ կտավում պատկերված պատի հատվածը, որին այսօր արդեն տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Եղիշե Թադևոսյան, 1870 - 1936
Մեր փողոցը Վաղարշապատում, 1921

Լուսանկարները՝ Էջմիածնի Պատմաազգագրական թանգարանի արխիվից

Թեմայի այլ նորություններ