ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի առկա ձևաչափով, ընդգրկված է հագեցած օրակարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    33%
    11 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    81%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 25°C
    59%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    33%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    33%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    55%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.36613
  • Դոլար = 388.49

ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի առկա ձևաչափով, ընդգրկված է հագեցած օրակարգ

ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի առկա ձևաչափով, ընդգրկված է հագեցած օրակարգ

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի ոչ թե հեռակա, այլ առկա ձեւաչափով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել ենք, արդեն մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին: ԵԱՏՄ կայքը հայտնում է, որ ընդգրկված է բավական հագեցած օրակարգ: Նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Օրակարգում ներառված է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ ՝ առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ այլ ոլորտներից:

Նիստում քննարկվելու է «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացումը եւ պիտակավորման համակարգի հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում: Օրակարգում է նաեւ բնակչության առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագիրը ՝ Միության երկրներում կորոնավիրուսային վարակի եւ այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար:

Նախատեսվում է քննարկել ԵՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման եւ միության արդյունաբերականացման քարտեզները:

Վերջին 2  նախագծերն էլ նախատեսում են շարունակական խոշոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները եւ արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները `ազգային զարգացման պլաններ եւ  ներդրումային ծրագրեր կազմելիս:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ