Դատարանների գերբեռնվածության, վարույթների երկարաձգման ուղղությամբ 2023-ին իրականացված բարեփոխումները բեկումնային էին. Գրիգոր Մինասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Դատարանների գերբեռնվածության, վարույթների երկարաձգման ուղղությամբ 2023-ին իրականացված բարեփոխումները բեկումնային էին. Գրիգոր Մինասյան

Դատարանների գերբեռնվածության, վարույթների երկարաձգման ուղղությամբ 2023-ին իրականացված բարեփոխումները բեկումնային էին. Գրիգոր Մինասյան

Շատ հաճախ մեր քաղաքացիները բողոքում են դատարանների գերբեռնվածության արդյունքում նիստերի, վարույթների երկարաձգումից: Այս ուղղությամբ 2023 թվականին իրականացված բարեփոխումները, իրոք, բեկումնային էին, որոնց մեծ մասն օրենսդրական բարեփոխումներն էին: Ներկայացնելով հաշվետու տարվա արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ հայտնում են ԱԺ-ից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 26-ի նիստում քննարկվել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը:

«Հատուկ ցանկանում եմ առանձնացնել 2 մլն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործերի վերապահումը նոտարներին, ինչի արդյունքում հսկայածավալ բեռնաթափում է տեղի ունեցել քաղաքացիական դատարաններում: Այս առնչությամբ, պետք է նշեմ, որ հատուկ էլեկտրոնային սոֆթն արդեն պատրաստ է և գործում է»,- ասել է Գրիգոր Մինասյանը՝ հավելելով, որ քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներում ընդլայնվել է գրավոր կարգով քննարկվող հարցերի շրջանակը: Տեխնիկական թերությունների պատճառով հայցադիմումը վերադարձնելու գործառույթը վերապահվել է դատարանի աշխատակազմին՝ դյուրացնելով փաստաթղթերի շտկման գործընթացը: Արդարադատության նախարարը, որպես կարևոր բարեփոխում, ընդգծել է դատավորների աշխատավարձերի բարձրացումը:

Համակարգում հաշվետու տարում արդյունավետ և էական առաջընթաց է գրանցվել թվայնացման ուղղությամբ: Քաղաքացիական գործերով էլեկտրոնային համակարգը գործում է փետրվարի 1-ից: Նախարարը նշել է, որ շուտով կգործարկվեն նաև սնանկության և հաշտարարության էլեկտրոնային համակարգերը: Կատարելագործվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրության համակարգը, ամբողջությամբ թվայնացվել է հարկադիր կատարման վարույթը: Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված քննչական գործողությունների տեսաձայնագրման համար ձեռք են բերվել անհրաժեշտ քանակի տեսախցիկներ և սերվերային տնտեսություններգ բոլոր հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկի առջև:

«2023 թվականին Հայաստանում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի: ՏՀԶԿ մշտադիտարկման 5-րդ փուլի ՀՀ-ի վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորները տրվել են հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը: Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից և արդեն համարվում է «բավարար» կատարողական ունեցող երկիր»,- նշել է Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ ընդունվել է նոր հակակոռուպցիոն ռազմավարություն` ոլորտի մասնագետների և քաղաքացիական հասարակության հետ բացառիկ կոնսենսուսի պայմաններում: Կատարելագործվել են ազդարարման համակարգի իրավական մեխանիզմները, ընդլայնվել են ազդարարման տեսակները: Նշվել է, որ ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը: 2024 թվականի հունվարի 1-ից պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս ՀՀ-ի և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները պարտավոր կլինեն ներկայացնելու իրավիճակային հայտարարագիր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով: Հստակեցվել են շահերի բախման անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները:

Գրիգորի Մինասյանը ներկայացրել է պրոբացիայի ոլորտում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում կատարված աշխատանքները, անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նոր 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունմանը: Նախարարը նշել է, որ հաշվետու տարում մշակվել և շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության ու Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել է Ընտրական օրենսգրքի փոփոխության լայնածավալ փաթեթը:

2023 թվականի կարևոր ձեռքբերում է համարվել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Ամերիկայի հայ իրավաբանական միության կողմից հիմնադրված Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան նոր կենտրոնի գործարկումը:

Արդարադատության նախարարն արձանագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեծացվել է քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնության տրամադրման ֆոնդը: Մասնավորապես, Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձային ֆոնդին ավելացվել է 15 տոկոս, իսկ ավելացվող միջոցներն ուղղվելու են հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրությանը:

Գրիգորի Մինասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ Քրեակատարողական ծառայության ղեկավարի նշանակմանը, Արմավիր քրեակատարողական հիմնարկում առաջիկայում տեղադրվելիք սկանավորման համակարգին վերաբերող հարցերին: Նա անդրադարձել է նաև կալանավայրերի պայմաններին, կալանավորների փոխադրման խնդիրներին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթում նշել է, որ թեև կան մարտահրավերներ, որոնց պետք է դիմադրել ու հաղթահարել, բայցև արձանագրել է, որ համակարգում կան որոշակի հաջողություններ:

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել արժեքավոր հարցադրումների և դիտարկումների համար՝ վստահեցնելով, որ գույքագրելով բոլոր գաղափարներն ու առաջարկները, կլինեն կոնկրետ գործողություններ՝ ի նպաստ արդարադատության ոլորտի բարեփոխումների:

Թեմայի այլ նորություններ