Դատախազությունից Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը քննիչին է վերադարձվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    10 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    91%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    52%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 390.03

Դատախազությունից Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը քննիչին է վերադարձվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Դատախազությունից Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը քննիչին է վերադարձվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե

Դատախազությունը կրկին չի հաստատել Վովա Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և այն հետ է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:

1lurer.am-ի հետ զրույցում Կոմիտեից փոխանցեցին, որ գործը քննիչին հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով, ուստի հիշյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշման դեմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փողերի լվացման մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:

Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև 1994-2018 թթ. ընթացքում ՀՀ ՊՆ և ոստիկանության համակարգում պաշտոնավարած, այդ թվում` 2011-2018 թթ. Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի կողմից ինչպես առանձին, այնպես էլ Վ. Գասպարյանի հետ խմբի կազմում կոռուպցիոն բնույթի հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես` պարզվել է, որ Արշակ Հակոբյանը 2011թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, Արշակ Հակոբյանը 2012 և 2013 թթ. 120.000.000 ՀՀ դրամով ու 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Ամիրյան և Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը և, գիտակցելով, որ դրանց արժեքը շեշտակիորեն գերազանցում է իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները, դրանք նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:

Արդյունքում Արշակ Հակոբյանի կողմից օրինականացվել է շուրջ 230 մլն ՀՀ դրամի գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Արշակ Հակոբյանը 2017 թ. 47.855.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարով գնել է նույն թվականի արտադրության Mersedes-Benz GLS 500 4matik մակնիշի ավտոմեքենա, որից հետո, վճարված գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, կանխիկ եղանակով կատարված առուվաճառքի հիշյալ գործարքը ձևակերպել է իբրև նվիրատվություն և այդ եղանակով փաստացի թաքցրել ու խեղաթյուրել է իր ունեցած` հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 27 մլն ՀՀ դրամ կանխիկ գումարի իրական ծագումը:

Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Թեմայի այլ նորություններ