Ցուցադրական պարապմունք, մասնագիտական հավաքներ և նորակոչիկ զինծառայողների հետ անցկացրած պարապմունքեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    62%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    87%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    72%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    70%
    11 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    74%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    62%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    62%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    68%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.23045
  • Դոլար = 394.07

Ցուցադրական պարապմունք, մասնագիտական հավաքներ և նորակոչիկ զինծառայողների հետ անցկացրած պարապմունքեր

Ցուցադրական պարապմունք, մասնագիտական հավաքներ և նորակոչիկ զինծառայողների հետ անցկացրած պարապմունքեր

InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ 5-րդ զորամիավորման դեսանտագրոհային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունք: Զինծառայողները, կիրառելով քողարկման և հետախուզական տարբեր հնարքներ, հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները: Պարապմունքի ընթացքին հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը։

4-րդ զորամիավորման զորամասերում օգոստոսի 4-ից 5-ն անցկացվել են մասնագետների ցուցադրական հավաք-պարապմունքներ: Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերին տիրապետելու հմտությունները, ինչպես նաև կատարելագործվել են կրակային պատրաստության մասնագիտական գիտելիքները:

Զորամիավորումներում շարունակվում է զինված ուժերը համալրած նորակոչիկների պատրաստության գործընթացը։ Օգոստոսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շարային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։

Օգոստոսի 5-ին անցկացվել է 1-ին զորամիավորման զորամասերի ավտոմատ կառավարման կենտրոնների պետերի հավաք-խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականեր։ Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մասնագիտական պատրաստությունից և գրանցել  բարձր արդյունքներ։

 

Թեմայի այլ նորություններ