Չգիտենք՝ որ գյուղի սահմանը որտեղ է, այդ ռումբը երրորդ պետությունների շահերի սպասարկմանն է ծառայել․ Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Չգիտենք՝ որ գյուղի սահմանը որտեղ է, այդ ռումբը երրորդ պետությունների շահերի սպասարկմանն է ծառայել․ Հովհաննիսյան

Չգիտենք՝ որ գյուղի սահմանը որտեղ է, այդ ռումբը երրորդ պետությունների շահերի սպասարկմանն է ծառայել․ Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պարզաբանեց՝ ոչ ոք չի խոսում տարածքներ տալու և վերցնելու մասին։

«Մենք սահմանազատում ենք։ Հայաստանի՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրաս ու Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները, որը մինչ այս պահը շփման գիծ է, մենք շփման գիծը վերածում ենք սահմանի։ Երբ ասում ենք՝ շփման գիծ, հասկանում ենք կրակոց, երբ ասում ենք՝ սահման, հասկանում ենք խաղաղություն, սահմանապահներ, ոչ զինված ուժեր»,- ասաց նա։

Այնուհետև նա շարունակեց․ «Կա շփոթ, օրինակ, Բաղանիսի դեպքում Բաղանիսի դիմացը Բաղանիս Այրումն է, շատ երկար տարիներ, դեռ ԽՍՀՄ տարիներին այս գյուղերը միախառնված ապրել են, շատ դեպքերում չիմանալով, թե որ գյուղի վարչական սահմանը որտեղ է ավարտվում ու որտեղ սկսվում։ Դա դարձել է ռումբ երկու պետությունների միջև մեկ այլ երրորդ պետությունների շահերի սպասարկման համար։ Այն պայթել է և մենք հիմա սահմաններ ենք գծում ու շփման գիծը վերածում ենք սահմանի, կառուցում ենք  միջազգային իրավական պատ, որ երբ սահմանից այն կողմ կրակոց գա կամ ռիսկ լինի դեպի ՀՀ-ի կողմը, մենք կարողանանք օգտագոծել միջազգային լծակները»։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից դեռևս 44–օրյա պատերազմից հետո ՀՀ սուվերեն տարածքները օկուպացնելուն, Հովհաննիսյանը նկատեց՝ այստեղ ևս պետք է գնալ սահմանազատման ճանապարհով․ «Երբ խոսք է գնում՝ դուք տալիս եք, դուք հանձնում եք՝ ես ասում եմ՝ Բաղանիս Այրում, Աղաշ, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի գյուղերը երբեք չեն եղել ՀՀ սուվերեն տարածքի գյուղեր, հետևաբար ինը մերն է, մերն է, ոչ ոք չի կարող հանձնել»։

Թեմայի այլ նորություններ