Բրյունետը հանդես կգա երկրորդ համարի ներքո․ ինչպիսին է քվեարկության կարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    0 կմ/ժ
  • Լոռի 6°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    93%
    10 կմ/ժ
  • Արարատ 11°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    77%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բրյունետը հանդես կգա երկրորդ համարի ներքո․ ինչպիսին է քվեարկության կարգը

Բրյունետը հանդես կգա երկրորդ համարի ներքո․ ինչպիսին է քվեարկության կարգը

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնում է երգչուհի Բրյունետը իր «Future Lover» երգով: Նա ելույթ կունենա վաղը՝ մայիսի 11-ին, երկրորդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում:

Կիսաեզրափակիչը կհեռարձակվի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին)․ տեղեկացնում են Հանրային ՀԸ-ից։

Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ: Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները՝ Ալբանիան, Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Հունաստանը, Վրաստանը, Իսլանդիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սան Մարինոն, Մեծ հնգյակից Իսպանիան և Միացյալ Թագավորությունը, ինչպես տարի նախորդ տարվա հաղթող Ուկրաինան: Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի օգնությամբ:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը: Քվեարկության կարգի մանրամասներն այստեղ են։ Բրյունետի երգը Եվրատեսիլի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է։

Հիշեցնենք, որ երեկ ավարտվեց «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը. պայքարը եզրափակչում կշարունակեն հետևյալ երկրների ներկայացուցիչները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա:

Ադրբեջանը, Լատվիան, Նիդերլանդները, Իռլանդիան ու Մալթան «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ չանցան: 

Թեմայի այլ նորություններ