ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը Հայաստանի համար բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը Հայաստանի համար բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը Հայաստանի համար բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից է

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համարում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված: Մամիջանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածու դառնալու  վերաբերյալ հարցին:

«Ես համարում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված՝ այնպիսին, ինչպիսին եղել է: Ես պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական միավոր (Հայաստանի Հանրապետական կուսակցություն), որը պատասխանատվություն է կրում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և վավերացման մեծ մասի համար»,-ասաց Մամիջանյանը:

Նա հավելեց՝ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունից կարելի է ենթադրել, որ նրա քաղաքական թիմի անդամը բալանասավորված արտաքին քաղաքականության կողմնակից է:

«Յուրաքանչյուրը դաշնակցային հարաբերություն, յուրաքանչյուր գործընկերային հարաբերություն պետք է ծառայի Հայաստանի շահին: Անվտանգություն պետք է որոնես այնտեղ, որտեղ անվտանգություն գեներացնող են, ոչ թե սպառող, տնտեսական զարգացում պետք է որոնես այնտեղ, որտեղ դու մրցունակ ես: Օրենքի գերակայություն, անկախ դատական համակարգ, ժողովրդավարություն պետք է որոնես այնտեղ, որտեղ դա լավ է զարգացած: Եվ յուրաքանչյուր գործընկերոջից կամ դաշնակցից պետք է պայմանագրային, գործընկերային, դաշնակցային հիմունքներով կարողանաս ստանալ իմ նշածներից յուրաքանչյուրը քո երկրի համար»,-ասաց Մամիջանյանը:

Նա կարևորեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցելը՝ հաշվի առնելով տարածաշրջանը, աշխարհաքաղաքական իրավիճակը և այլ գործոններ:

Մամիջանյանը համեմատությամբ խոսեց՝ երկու փիղ իրար հետ մենամարտում են, երբեք չես կարող ասել, թե որ փիղը կհաղթի: Բայց այն վայրը, որտեղ այդ մենամարտը տեղի է ունենում, վստահաբար ավերակների է վերածելու: Նա մեղադրեց Հայաստանի իշխանությանը՝ վարած քաղաքականության շատ ասպեկտներով այդտեղ տանելու համար:

Նա շեշտեց՝ երբևէ չի հանդուրժի, որ իր հայրենիքը դառնա աշխարհաքաղաքական հաշիվ պարզելու վայր:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի անդամության թեկնածու դառնալուն, ըստ էության չէր բացառել դա:

Թեմայի այլ նորություններ