Ազգային ժողովում ներկայացվել են սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ազգային ժողովում ներկայացվել են սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները

Ազգային ժողովում ներկայացվել են սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները

Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին ներկայացվել էին սահմանամերձ համայնքների եւ արցախահայ երեխաների նկարներն ու ձեռագործ աշխատանքները: Բարեգործական ցուցահանդես-վաճառքը նախաձեռնել էր «Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը:
 
Ապագա արվեստագետների աշխատանքներին ծանոթացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ընդգծել է, որ այսօր մեր պատմության ամենածանր օրերից մեկն է՝ Սպիտակի երկրաշարժի 33-ամյակը:  Վահան Նարիբեկյանի խոսքով՝ փաստ է, որ երեխաներն իրենց գունեղ եւ լուսավոր ստեղծագործություններով վերաիմաստավորել են մեր ապագան: Նա հավելել է, որ խորհրդարանում ցուցահանդեսների կազմակերպումն ավանդույթ է, սակայն նման ոգեշնչող ցուցադրություն դեռեւս չէր եղել:

«Nika Art» կազմակերպության տնօրեն Նիկոլ Պարազյանը երախտագիտություն է հայտնել խորհրդարանին բարեգործական ցուցահանդեսի կայացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ մեր երկրի հետագա զարգացման հիմքում նաեւ գալիք սերնդի անհոգ մանկությունն է, եւ այս նախաձեռնության նպատակը հենց Ամանորյա հեքիաթ պարգեւելն է բազմաթիվ երեխաների, ովքեր դրա կարիքն առավել ունեն:

«Nika Art» կազմակերպությունը ցուցահանդես-վաճառքի շրջանակում հավաքել է դպրոցահասակ ստեղծագործողների ձեռագործ աշխատանքները Երեւանից, Գյումրիից, սահմանամերձ համայնքներից եւ Արցախից: Արվեստը ներկայացված էր երեխաների աչքերով, նրանց հուզական ներաշխարհը յուրօրինակ գույներով արտացոլված էր նկարներում, ձեռագործ այլ աշխատանքներում: Փոքրիկ արվեստասերներից շատերն առաջին անգամ էին մայրաքաղաքում: Նրանց համար անչափ ոգեւորիչ էր նաեւ երկրի օրենսդիր մարմնում գտնվելն ու իրենց գործերը ներկայացնելը: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է սահմանամերձ համայնքների եւ արցախցի երեխաներին: 

Երեխաները ներկա են գտնվել նաեւ ԱԺ հերթական նիստին եւ հանդիպել ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:

Թեմայի այլ նորություններ