Այսուհետ աշխարհի ցանկացած կետից կարելի է «շրջայց կատարել» Հայոց ցեղասպանության թանգարանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    9 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Այսուհետ աշխարհի ցանկացած կետից կարելի է «շրջայց կատարել» Հայոց ցեղասպանության թանգարանում

Այսուհետ աշխարհի ցանկացած կետից կարելի է «շրջայց կատարել» Հայոց ցեղասպանության թանգարանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և On Point կազմակերպության համատեղ աշխատանքի շնորհիվ այսուհետ հնարավոր է վիրտուալ այցելություն կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթանալ խորագրերին ու ցուցադրվող առարկաներին: Ընդ որում, հնարավոր է ոչ միայն տեսնել, այլ կարդալ հիմնական տեքստերը, ցուցանմուշների բացատրագրերը: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարանի ֆեյսբուքյան էջում՝ նշելով.

  • Վիրտուալ ցուցադրության հեղինակներն են Գայանե Մովսեսյանը և Էրիկ Հարությունյանը, որոնք իրենց նախաձեռնած աշխատանքով յուրահատուկ հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք այս կերպ փորձել են Հայոց ցեղասպանության պատմության որոշ դրվագներ հասանելի դարձնել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդկանց:
  • Հայոց ցեղասպանության թանգարան տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են այցելում: Կորոնավիրուսային հիվանդության համաճարակի, պատերազմական իրավիճակի հետ կապված այցելուների թվերը փոփոխվել են, և վիրտուալ ցուցադրությունների դերը այս պարագայում շեշտակի ավելացել է և կարևորվել:
  • Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ կարող եք «այցելել» այս հղումով և ծանոթանալ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը: Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն:
  • Տասնյոթ հիմնական խորագրերի և ուղեկցող բնօրինակ բացառիկ նյութերի (լուսանկարներ, ընտանեկան մասունքներ, փաստաթղթեր, ձեռագիր հուշեր և այլն) միջոցով ներկայացվում են Հայոց ցեղասպանությունը ծանր կորուստներով վերապրած երեք տասնյակից ավելի ընտանիքների, գերդաստանների պատմություններ:

Թեմայի այլ նորություններ