Ավարտվել է համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավարտվել է համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը

Ավարտվել է համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի առաջին փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է ամենամյա համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ: Այն անցկացվում է «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով և նվիրված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին ու այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը:

Փառատոնին մասնակցելու համար գրանցվել են ՀՀ մարզերի, Արցախի, Սփյուռքի (ԱՄՆ-ի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելգիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Լիբանանի, Հորդանանի, Շվեդիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Ֆրանսիայի) 217 կրթօջախների 3113 երեխաներ:

Մասնակից երեխաների համար կազմակերպիչներն անցկացրել են առցանց 5 դաս: Դասերի տեսագրությունները տեղադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի յութուբյան ալիքում՝ https://bit.ly/3PSIknj:

Հաջորդ փուլում, որն ավարտվելու է սեպտեմբերի 15-ին, մասնակիցները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն իրենց աշխատանքների լուսանկարները: Այնուհետև մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույն աշխատանքները, որոնց բնօրինակները կցուցադրվեն Գեղագիտության ազգային կենտրոնում: Ցուցադրությունից հետո կհայտարարվեն նաև հաղթողների անունները, և կհանձնվեն մասնակցության վկայականներ:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհքով օժտված հայ մանուկներն ու պատանիները՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաներ:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է 2009 թվականից:

Թեմայի այլ նորություններ