Արմավիրի մարզում բացվել է միջազգային ճանաչում ունեցող և հանրահայտ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արմավիրի մարզում բացվել է միջազգային ճանաչում ունեցող և հանրահայտ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրին

Արմավիրի մարզում բացվել է միջազգային ճանաչում ունեցող և հանրահայտ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրին

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ այսօր Արմավիրի շախմատի դպրոցում մասնակցել է մեծանուն հայի` շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրու, ինչպես նաև ինտերակտիվ շախմատային տախտակի բացմանը: Հուրախություն բոլորիս` Արմավիր քաղաքը համալրվեց ևս մեկ հուշարձան–պուրակով, որը նոր խորհուրդ կհաղորդի շախմատի դպրոցին և հաճելի տպավորություններ` արմավիրցիներին ու քաղաքի հյուրերին: Նշենք, որ Տիգրան Պետրոսյանի մարմարյա կիսանդրու հեղինակը քանդակագործ Սևակ Նալբանդյանն է:
 
 

‼️ ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս...

Опубликовано ՀՀ Արմավիրի մարզպետարան / Armavir Administrative Region RA Четверг, 13 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ