Արմավիրի մարզպետը հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արմավիրի մարզպետը հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Արմավիրի մարզպետը հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել են պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ նախ դիտարկվել է հիմնանորոգվող Տ-3-44 /Մ-5/՝ Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ 7,3 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (արժեքը շուրջ 775.7 մլն ՀՀ դրամ), որից հետո Տ-3-11 /Հ-15/՝ Արմավիր-Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա /Մ-5/ ճանապարհի Նալբանդյան-Գետաշեն հատվածը՝ 4 կմ երկարությամբ (արժեքը շուրջ 587,2 մլն ՀՀ դրամ)։

Նալբանդյան-Գետաշեն ճանապարհի բանուկ հատվածի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այս պահին ընթանում է մայթեզրերի վերանորգման, ջրահեռացման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքները։

Աշխատանքային այցի վերջում այցելել են նաև Հ-15/ Մ-5/ (նորապատ)-Արգավանդ-/ Մ-3/ Վարդանաշեն հանրապետական նշանակության 4 կմ երկարությամբ (ճանապարհը սկիցբ է առնում Նորապատ բնակավայրից, անցում՝ Ալաշկերտով) ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքները՝ շուրջ 403.8 մլն դրամ արժեքով։

Այս պահին իրականացվում է եզրաքարերի տեղադրման աշխատանքները։

Թեմայի այլ նորություններ