Առցանց ջազ համերգներ՝ Գյումրու թանգարանների բակերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առցանց ջազ համերգներ՝ Գյումրու թանգարանների բակերում

Առցանց ջազ համերգներ՝ Գյումրու թանգարանների բակերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մանուկյան ընկերությունը» Ջազի հայկական ասոցիացիայի և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում հանդես կգա «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում՝ «Մալխաս ջազ բենդը», սեպտեմբերի 11-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան տրիոն», սեպտեմբերի 12-ին Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում հանդես կգա «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակը»: Առցանց ջազ համերգների սկիզբը՝ ժամը 17:00-ին: Համերգներին կարող եք հետևել «Մանուկյան ընկերության» և «Ջազի հայկական ասոցիացիայի» ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Թեմայի այլ նորություններ