Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ԱՀ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ և Հանրային խորհրդի մի խումբ անդամների
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ԱՀ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ և Հանրային խորհրդի մի խումբ անդամների

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ԱՀ «Պահեստազորի սպաների միություն» ՀԿ և Հանրային խորհրդի մի խումբ անդամների

Օգոստոսի 24-ին Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարարակական կազմակերպության անդամների հետ:

Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:

Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել հասարակություն –խորհրդարան վստահությունը:

«ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված սոցիալական, անվտանգային, ռազմահայրենասիրական ծրագրերին:

ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից սպաների հարցերին:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

Ավելի վաղ օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ողջունելով հյուրերին՝  խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը:

Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:

Անդրադառնալով  Հանրային խորհրդի գործունեությանը՝  խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ  Խորհուրդը ապաքաղաքական և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում են հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են  նաև կատարած և կատարվող հանրային աշխատանքների  մասին:

Երկուստեք կարևորվել ու արժևորվել է Հանրային խորհրդի և օրենսդիր մարմնի փոխգործակցությունը: Այդ ուղղությամբ ակնկալվում է համատեղ քննարկումների դաշտի ձևավորումը:

Թեմայի այլ նորություններ