Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Աննա Վարդապետյանը Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի և գործադիր տնօրենի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային և գործադիր տնօրեն Ջեյն Հեբներին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դատախազների միջազգային ասոցիացիայի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և կարևորել Ասոցիացիայի առաքելությունը՝ տեղեկատվության փոխանակման միջոցով հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու համատեքստում: 

Գլխավոր դատախազն ընդգծել է Ասոցիացիայի կողմից կազմակերպվող տարեկան ու ընթացիկ համաժողովները և յուրաքանչյուր տարի հրապարակվող պարբերականը, որում ներառվում են նաև ՀՀ դատախազների հեղինակած գիտական հոդվածները:

Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան և գործադիր տնօրեն Ջեյն Հեբները բարձր են գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ առկա համագործակցության մակարդակը և կարևորել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության առաջիկա այցը Հայաստան:

ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:

Թեմայի այլ նորություններ