Անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն․ վարչապետ

Անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, երբեք չեն եղել ՀՀ ինքնիշխան տարածքում։  

Մարտի 12-ի ասուլիսին Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ պահանջելով հայկական կողմից իրենց վերադարձնել Տավուշի մարզի 4 գյուղ, ընդգծեց, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական մամուլի կողմից բարձրաձայնվող գյուղերի անուններով գյուղեր երբեք չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։   

«Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», - ընդգծեց Փաշինյանը։

Նախ, վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ, որոշակի թերըմբռնում և թյուրըմբռնում՝ առաջարկելով նախ արձանագրել, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։ 

«Նախ արձանագրենք, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձևակերպել, թե որտե՞ղ, ինչպե՞ս Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտե՞ղ է, որ, ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ», - նշեց Փաշինյանը՝ ներկաներին ցույց տալով ՀՀ տարածքը՝ քարտեզի վրա և ընդգծելով, որ անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն։

Թեմայի այլ նորություններ