Անկեղծորեն ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ ​​սահմանները հնարավորինս շուտ բացվեն. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Անկեղծորեն ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ ​​սահմանները հնարավորինս շուտ բացվեն. Միրզոյան

Անկեղծորեն ցանկանում ենք, որ Թուրքիայի հետ ​​սահմանները հնարավորինս շուտ բացվեն. Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն ցանկանում է հնարավորինս շուտ բացել պետական սահմանը Թուրքիայի հետ:

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Անթալիայում մարտի 1-3-ը կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում պատասխանելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ թուրքական «Anadolu» գործակալության հարցերին։

Միրզոյանը շեշտել է, որ  սահմանների բացումը ձեռնտու կլինիկողմերի համար:
Նրա խոսքով, հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսական, ձեռնտու կլինի առաջին հերթին հասարակ քաղաքացիներին, և «դա գիտեն Հայաստանի քաղաքացիների մեծ մասը։

Միրզոյանը նաև հավելել է, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը հարցականի տակ է: Նա հիշեցրել է, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը մեծանան»,-ասել է նախարարը:

Թեմայի այլ նորություններ