ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Մարտի 7-ի երեկոյան Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքների մասին, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

«Դեսպանատունը հետևում է Մոսկվայում ծայրահեղականների կողմից մեծ հավաքները՝ ներառյալ համերգները, թիրախավորելու մոտալուտ ծրագրերի մասին հաղորդումներին։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մարդաշատ վայրերից», - ասվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության կայքում:

ԱՄՆ նախազգուշացումը իր կայքում տեղադրել է նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։

Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Այսօր Մոսկվայում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։

Թեմայի այլ նորություններ