Ալեն Սիմոնյանի խոսքը եղել է վարչապետի հայտարարության համատեքստում. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵՄ թեկնածու-անդամ դառնալու ՀՀ պատրաստակամության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ալեն Սիմոնյանի խոսքը եղել է վարչապետի հայտարարության համատեքստում. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵՄ թեկնածու-անդամ դառնալու ՀՀ պատրաստակամության մասին

Ալեն Սիմոնյանի խոսքը եղել է վարչապետի հայտարարության համատեքստում. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵՄ թեկնածու-անդամ դառնալու ՀՀ պատրաստակամության մասին

«Յուրաքանչյուր հինգշաբթի կուսակցության գրասենյակում ունենում ենք Նախաձեռնող խմբի հանդիպումներ, որտեղ քննարկում ենք ամենատարբեր օրակարգային հարցեր:

Քննարկում ենք նաև մեր համագործակցությունները համաշխարհային տարբեր կուսակցական միավորների հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություններ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են եվրոպական քաղաքական ընտանիքի հետ համագործակցելու իրենց ցանկության մասին:

Արթուր Հովհաննիսյանը չբացառեց ՔՊ-ի անդամակցությունը եվրոպական որևէ կուսակցական միավորի:

Ինչ վերաբերում է ԵՄ թեկնածու-անդամ դառնալու Հայաստանի պատրաստակամությանն առնչվող հարցին, Արթուր Հովհաննիսյանը վկայակոչեց վարչապետի խոսքերը՝ «Հայաստանը պատրաստ է այնքան մոտենալ ԵՄ-ին, որքան ԵՄ-ն է պատրաստ», և հավելեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը այս համատեքստում է եղել: «Այո, մենք պատրաստ ենք ավելի ջերմ և արդյունավետ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը»,- ասաց նա և ընդգծեց նաև ԵՄ դիտորդական առաքելության նշանակությունը մեր սահմաններին:

Թեմայի այլ նորություններ